Իմպլանտանտը (կամ իմպլանտը) կարելի է կոչել արհեստական ՙարմատ՚, որը լիովին հարմարեցված է ոսկրին և կայուն է ժամանակի ներգործությունների նկատմամբ: Ատամի իմպլանտանտը պահպանում է իր բոլոր հատկությունները նաև տասնյակ տարիներ հետո: Իմպլանտանտների հենարանով ատամնային պրոթեզավորում կիրառելու գաղափարը պատկանում է շվեդ գիտնական P.Branemark-ին: Այդպիսի մեթոդի հիմնական արժանիքը կայանում է իմպլանտանտի ստերիլության, մակրերույթի մաքրության, հակավնասվածքայնության, իմպլանտանտի կառուցվածքի համապատասխանության մեջ ոսկրային հյուսվածքի մեջ նրա տեղին, ինչը երաշխավորում է ոսկրի և մետաղի մակերևույթի ամուր սերտաճումը: Ավելի ուշ այդ տեխնոլոգիան ստացել է ՙօստեոինտեգրացիա՚ անվանումը:  1965թ. P.Branemarkի կողմից առաջարկվել է օգտագործել պտուտակային իմպլանտանտի քանդովի կառուցվածք, որը կազմված է եղել ներոսկրային մասից և նրա վրա ձգվող հենարանային գլխիկից: 90-ական թթ., հիմնվելով էքսպերիմենտալ հետազոտությունների վրա, հաստատվել է օստեոինտեգրացիայի հնարավորությունը՝ կիրառելով միափուլ պտուտակային իմպլանտանտներ:

Այսօր ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է տարբեր ատամնային իմպլանտանտներ, որոնք տարբերվում են ձևով, կտրվածքով, մակերոևւյթի մշակման մեթոդներով և այլն: Դենտալ իմպլանտացիան կորցրած ատամների վերականգնման մեջ դարձել է ընդւնված, մատչելի և արդյունավետ:.

 

Գլխավոր Հոդվածներ Մեր մասին Հետադարձ կապ
Русский
Թերապևտիկ ստոմատոլոգիա Օրթոպեդիկ ստոմատոլոգիա Վիրաբուժական ստոմատոլոգիա Իմպլանտանտ