Վիրահատական ստոմատոլոգիան  ստոմատոլոգիայի բաժին է, որը գործարկում է բուժման այնպիսի մեթոդներ, ինչպիսին են ատամների պահպանման գծով վիրահատությունները, ատամների պատրաստումը և իմպլանտացիան:

Վիրահատական ստոմատոլոգիան իր պրակտիկայում ներառում է նաև ատամների հեռացումը: Այն դեպքերում, երբ բուժումն անարդյունավետ է, և ատամի հեռացումն անխուսափելի է, ստոմատոլոգ-վիրաբույժը պրոֆեսիոնալ կերպով, արագ և անցավ կհեռացնի անհրաժեշտ ատամը: Հնարավոր է նաև իմաստնության ատամների հեռացումը, որոնք սխալ են աճել և խանգարում են: Երբ ատամի հեռացմամբ զբաղվում է պրոֆեսիոնալ վիրաբույժ-ստոմատոլոգը, ապա հնարավոր բարդացումների առաջացումը հանգում է նվազագույնի: Նաև վիրաբույժները կաատրում են կիստաների հեռացում, որոնք գտնվում են ատամի վերնամասում:

 

Բացի այդ, վիրահատական ստոմատոլոգիայի յուրաքանչյուր մասնագետ ատամը հեռացնելուց առաջ հիվանդին խորհուրդ կտա բացակայող ատամի տեղում պրոթեզավորման կամ նույնիսկ իմպլանտացիայի վերաբերյալ:

 

Վիաբուժական սոտմատոլոգիան ներառում է.

1. Իմպլանտացիա,

2. Ատամնապահպան միջոցառումներ,

3. Բորբոքային պրոցեսների բուժում (պերիոդոնտիտ, պերիոստիտ, օստեոմիելիտ, գայմորիտ, աբսցեսսներ, ֆլեգմոններ)

4. Ատամների հեռացում (մասնակի կամ լրիվ հեռացում)

5. Բերանի խոռոչի ուռուցքների բուժում

6. Բերանի խոռոչի նախապատրաստում հետագա պրոթեզավորմանը

7. Դեմքի վրա ոչ մեծ նորագոյացությունների հեռացումը

8. ՔՍԾՀ հիվանդությունների բուժում

9. Եռակի նյարդի հիվանդությունների բուժում

10. Թքագեղձերի հիվանդությունների բուժում

11. Դեմքի, վզի, բերանի խոռոչի վերքերի առաջնային վիրաբուժական մշակում

12. Ծնոտների վրա վերակառուցողական և պլաստիկ վիրահատություններ

13. Սպեցիֆիկ հիվանդությունների ախտորոշում դրանք բերանի խոռոչում դրսևորվելիս (ատինոմիկոզ, թոքախտ, սիֆիլիս)

14. Վիրահատություններ պարոդոնտի հյուսվածքներում

 

Գլխավոր Հոդվածներ Մեր մասին Հետադարձ կապ
Русский
Թերապևտիկ ստոմատոլոգիա Օրթոպեդիկ ստոմատոլոգիա Վիրաբուժական ստոմատոլոգիա Իմպլանտանտ